‘100 հազար դոլարից Կիպրոսի գլխավոր դատախազի՞ն էլ է բաժին հասել. Մամուլ’

1272

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Կիպրոսի գլխավոր դատախազը հայտարարել է, թե իրենց երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել որևէ անձի՝ առանց նրա թույլտվության:

«ՉԻ» — Փաստորեն, օֆշորային սկանդալի թեման «տաք պահելու» համար հայտնի շրջանակների տրամադրած 100 հազար դոլարից Կիպրոսի գլխավոր դատախազին էլ է բաժին հասել: Կամ էլ՝ նա պարզապես հերյուրում է մեր բարեբաստիկ վարչապետին և դրանով իսկ ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացին: Մի խոսքով՝ մարդը ծանոթ չէ հայ իրականությանը և չգիտի, որ մեզ մոտ երբեմն նման բաներ պատահում են՝ «ճակատագրի հեգնանքով» ինչ-որ մարդիկ վարչապետին փայատեր են գրանցում ու այդ ընկերության հաշվեհամարին հսկայական գումարներ փոխանցում:

Ինչևէ: Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանն անմիջապես կանդրադառնա այս խայտառակ փաստին ու կհայտարարի, որ Կիպրոսի գլխավոր դատախազի կարծիքն ընդհանրապես որևէ մեկին չի հետաքրքրում, նա կարող է այդ կարծիքն արտահայտել իրենց տանը, իսկ Հայաստանում վարչապետը «Կեսարի կնոջ» կարգավիճակում է՝ նրան կասկածել չի կարելի, և վերջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսական հրթիռը պայթել է ուղիղ եթերում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը խախտում է լռությունը (տեսանյութ)’