100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն գրոսմայստերը

521

100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն շախմատային գրոսմայստերը՝ ռուսաստանցի Յուրի Ավերբախը, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։

«Կյանքից հեռացավ աշխարհի ավագագույն գրոսմայստեր, տաղանդավոր տեսաբան, գրող, լրագրող Յուրի Լվովիչ Ավերբախը (1922-2022)։ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Յուրի Ավերբախը ծննդյան 100-ամյակը նշել էր փետրվարի 8-ին։

Ավերբախը եղել է ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիայի նախագահը, 1954-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ ԽՍՀՄ հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումը։

Նախորդ հոդվածը«Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր
Հաջորդ հոդվածը2020-ի աղետի, թերեւս, ամենագլխավոր պատճառը դա է