‘100 տարի անց այն պահից, երբ ծնվեց Լուի դե Ֆյունեսը ‘

4366

1914 թվականի հուլիսի  31-ին՝ ուղիղ 100 տարի առաջ, ծնվեց դերասան Լուի դե Փյունեսը՝ ֆրանսիական հումորի աստղը՝ սիրված և՛ հայրենիքում, և՛ հեռավոր ԽՍՀՄ-ում՝ որպես  տեսուչ Ժյուվ եւ կամ ժանդարմ Կրյուշո:  «Газета.Ru»-ն ընտրել է 9 լավագույն նկարներ, որոնք արտացոլում են  նրա  ճանապարհը դեպի կինեմատոգրաֆ:

Ի դեպ, դե Ֆյունեսը չէր պլանավորում դառնալ դերասան: Ինքը ծնվել էր Իսպանիայից ներգազթածների ընտանիքում, հիանալի նվագում էր դաշնամուր և սկզբում դարձավ ջազային դաշնակահար, վաստակում էր Փարիզի «Պիգալ» ռեստորանում նվագելով: 

1՝  «Բռնված չէ՝ գող չէ» (Ni vu… Ni connu…, 1958 ) Դե Ֆյունեսի մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որը հայտնվել էր ԽՍՀՄում: 

2՝ Ֆրանսիական Պատմական «Եթե մեզ պատմեին Փարիզի մասին» (Si Paris nous etait conte, 1956)   ֆիլմում Ֆյունեսին հասել էր փոքրիկ  դրվագ. նա խաղում էր Անտուան Ալեգրեին:  

Ֆանտոմաս (Fantomas, 1964): Այս ֆիլմում դե Ֆյունեսին հասել էր կոմիսար Ժյուվի դերը՝ հումորային անճարակ, որին խելամիտ հանցագործները անդադար «հարիֆացնում» են: 

«ժանդարմը Սեն-Տրոպեից» (Le gendarme de Saint-Tropez, 1964): Կոմիսար Կրյուշոյի առաջին 6 ֆիլմերից մեկն է: Ֆրանսիական գյուղից հանգստյան գոտի եկած ոստիկանի մասին է, ով ուզում է կարգ ու կանոն պահպանել: Այս ֆիլմում  Ֆյունեսը պայքարում է այլմոլորակայինների, նուդիստների դեմ,  փնտրում է գողացված մեքենա, բայց գտնում է Ռեմբրանդտի կտավը:   

«Մեծ զբոսանքր» ֆիլմը (La grande vadrouille, 1966) Երկրորդ համաշխարհային պատերազմի և ֆրանսիական դիմադրության մասին է: Այս ֆիլմում Ֆյունեսը խաղում էր հայտնի հումորիստ Բուրվիլի հետ:  

Ժերա Ուրիի «Ռաբբի Յակովի արկածները» (Les aventures de Rabbi Jacobbi, 1973) կատագերգություն է հույների, արաբների և ֆրանսացիների մասին: Այս ֆիլմը առաջադրվել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ», և պարտվեց «Դրվագներ ամուսնական կյանքից» ֆիլմին:

1975 թվականին Լուի դե Ֆյունեսը սրտի կաթված ունեցավ և դադարեց նկարահանվել: Իր վերադաձի համար նա ընտրեց « Թեւիկ, թե տոտիկ» ֆիլմը (L’ Aile Ou La Cuisse, 1976), որը կարելի էր իր՝ 1966 թվականին նկարահանված «Պարոն Սեպտիմայի ռեստորանը» ֆիլմի ռեմեյքը համարել: Նոր աշխատանքում մսյո Սեմպտիմային փոխարինեց ռեստորանային  քննադատ Շարլ Դյուշեն, բայց հերոսների նպատակը նույն էր՝ ամեն  գնով պահել ուտեստների որակը:

«Ժլատը» (L’Avare, 1979): 1979 թվականին Ֆյունեսը որոշեց փորձել իրեն որպես ռեժիսոր: Այստեղ կարիերայի սկզբի համար նա ընտրեց  Մոլիերի «Ժլատը, կամ՝ ստի դպրոցը» վեպը: 

Լուի դե Ֆյունեսի վերջին ֆիլմն էր « Ժանդարմը և ժանդարմ աղջիկները»  (Le Gendarme Et Les Gendarmettes, 1982)՝ շարունակելով սերժանտ Կրուշոյի սերիաները: Այս անգամ ժանդարմների մոտ փորձաշրջան անցնելու են բերում երկարոտն աղջիկների, որոնք անհանգստացնում էին և՛ ժանդարմներին, և՛ նրանց կանանց, բայց՝ տարբեր ձևերով:  

Լուի դե Ֆյունեսը մահացել է սրտի կաթվածից՝ 1983 թվականի հունվարի 27-ին:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» բաց է թողնում Դիեգո Լոպեսին’
Հաջորդ հոդվածը‘ Ըստ իրավապահների` Սպարտակ Ղուկասյանը խուլիգան չէ. Քրգործը կարճվեց’