‘1000 եվրո տուգանք՝ Սարդինիայի ափերից ավազ «գողանալու» համար’

3541

Իտալական Սարդինիայի իշխանությունները սկսել են լուրջ միջոցներ ձեռնարկել՝ մտավախություն ունենալով, որ զբոսաշրջիկները հուշանվերների տեսքով իրենց հետ կտանեն «դրախտային կղզու» ծովափերի ամբողջ հարստությունը:

Ամառային հանգստի սեզոնին ընդառաջ նրանք օրենք են ընդունել եւ արդեն 4 օրինազանցների 4000 եվրոյի տուգանք են նշանակել՝ ավազ, քարեր եւ խեցիներ արտահանելու փորձի համար: Խնդիրը նոր չէ. 1994 թվականին իշխանությունը փակեց հայտնի վարդագույն ավազով լողափը Սարդինիայի Բուդելլի կղզում:

Ըստ տեղի մամուլի հրապարակումների, միայն 2015-ի ամռանը եւ միայն Սարդինիայի մեկ օդանավակայանում մաքսավորները 5 տոննա ավազ են հայտնաբերել, որը պատրաստվում էին դուրս տանել:

Հանրության ճնշման տակ ընդունվեց համապատասխան օրենքը եւ տուգանքներ սահմանվեցին 500-3000 եվրոյի սահմաններում՝ բոլոր տեսակի ավազների (սպիտակ, դեղին, մանր եւ խոշոր) դուրսբերման համար: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» հրդեհը մեկուսացվել է, թունավոր արտանետումների վտանգ չկա — ԱԻՆ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ քաղաքացիները կարող են վիզա ստանալ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից’