‘102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողները կփոխարինվեն պայմանագրային զինծառայողներով’

1044

Գյումրիում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողներն ամբողջությամբ կփոխարինվեն պայմանագրային զինծառայողներով։ Ինչպես տեղեկացնում են «Ինտերֆաքս»-ի աղբյուրները՝ պատճառը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունն է, որում մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից, իսկ 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, մահացել է կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: 

Նախորդ հոդվածը‘Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրու Սբ. Նշան եկեղեցում’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդական Կոնգրես. Վիլեն Գաբրիելյանի դեմ հարձակումը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում է ‘