‘
Նեպալում ավերիչ երկրաշարժից հետո փրկարարները սեփական տան փլատակների տակից դուրս են բերել 105-ամյա տղամարդու, որն այնտեղ է մնացել ութ օր: Այդ մասին հաղորդել է NDTV-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Ֆանչու Գեյլը ընդամենը մի քանի աննշան վնասվածքներ է ստացել, նրան զինվորական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Բացի այդ, կիրակի՝ մայիսի 3-ին, Սիաուլի գյուղում փլատակներից դուրս են բերվել ևս երեք ողջ մնացածներ:
Նեպալում երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Առաջին ստորերկրյա ցնցումներին հաջորդել են շուրջ 100 ետցնցումներ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն անցել է 7 հազարից, ավելի քան 14 հազար մարդ վնասվածքներ է ստացել:
Մայիսի 2-ին իշխանությունները հայտարարել էին, որ այլևս հույս չկա ողջ մնացածների դուրս բերել փլատակներից: Փոխանցում է lenta.ru-ն:
‘