’11 մարդատար եւ հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից’

1008

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի կմ16-կմ18 հատվածում՝ Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջեւ ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր: 

Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար եւ ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:

Նախորդ հոդվածը‘Էլբրուսում որոնում են մոսկվացի երեք լեռնագնացների’
Հաջորդ հոդվածը‘Այս պահի դրությամբ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 3 կազմակերպություններ’