‘
11 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 27-ը վիրավորվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունն ուղղված էր սահմանային ռազմական անցակետի դեմ: Զոհվածների թվում են անցակետի ծառայողները, ինչպես նաև կանայք ու երեխաներ: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Պայթյունի արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել ավտոմեքենաներն ու մոտակա խանութները, հայտնում է «Риа Новости»-ն:
‘