‘
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ում վրացական իրավապահ մարմինները մեղադրում են մի շարք հանցագործությունների համար, վերադարձել է հայրենիք, ria.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Մաեստրո» հեռուստաալիքը: Օքրուաշվիլին, որին Թբիլիսիի քաղաքային դատարանը 2008 թ. հեռակա դատապարտել էր 11 տարվա ազատազրկման, վերջին շրջանում ապրում էր Ֆրանսիայում: Վրաստանի նախագահի նախկին զինակիցը 2007 թ. պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին և հանդես էր եկել երկրի ղեկավարության հասցեին կոշտ քննադատությամբ: Հայտարարությունից երկու օր անց Օքրուաշվիլին ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքով, սակայն հետագայում մասամբ իրեն մեղավոր էր ճանաչել և 6,5 միլիոն դոլար գրավի դիմաց ազատվել բանտից: 2008 թ. նա քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում: Օքրուաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
lenta.ru-ի տեղեկատվության համաձայն՝ հայերնիք վերադառնալուն պես Օքրուաշվիլին ձերբակալվել է:
‘