‘
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ներկայացրել է մարտի 4-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածի բացահայտումները:
Ըստ որի՝ Բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
‘