’11 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով’

707

11 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 27-ը վիրավորվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունն ուղղված էր սահմանային ռազմական անցակետի դեմ: Զոհվածների թվում են անցակետի ծառայողները, ինչպես նաև կանայք ու երեխաներ: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Պայթյունի արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել ավտոմեքենաներն ու մոտակա խանութները, հայտնում է «Риа Новости»-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիներն ընտրել են երկրի լավագույն քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլե. թափանցիկ ընտրությունները առանցքային են ԵՄ-ՀՀ հարաբերությունների համատեքստում ‘