‘$1100 մեկ կիլոգրամի համար. Աշխարհի ամենաթանկ սուրճը ստացվում է փղի արտաթորանքից’

781

Սուրճի իրական գնահատողները կարող են իրենց համար բացահայտել բոլորովին նոր, նրբգագեղ համով թանկարժեք ըմպելիքի մի տեսակ, որի պատրաստման համար օգտագործվում է փղի արտաթորանքը:

Թայլանդում մշակված «փղի թրիքի սուրճն»  արտադրվում է փղերի մարսած սուրճի հատիկների վերամշակման միջոցով:

Երբ հատիկները բնական ճանապարհով դուրս են գալիս փղի օրգանիզմից, մասնագետներն առանձնացնում են դրանք, մաքրում, չորացնում, այնուհետև՝  աղում էլեկտրական սրճաղացներով: Արդյունքում, ինչպես ասում են նոր ըմպելիքի համը փորձողները, ստացվում է կաթնային շոկոլադի, ծաղիկների և համեմունքների բույրով նրբահամ փունջ:

«Սև կատու» անվանումը ստացած այսպիսի հատիկավոր սուրճի գինը միջին հաշվարկով կազմում է 1100 դոլար՝ մեկ կիլոգրամի համար, ինչն այն դարձնում է աշխարհում վաճառվող ամենաթանկարժեք սուրճը:

Նախորդ հոդվածը‘Բաբկեն Պիպոյան. Բանակցությունները ռուսական կողմի հետ նոր են սկսվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա ‘