Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

331

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը` ծայրահեղ ծանր վիճակում։

ԱՀ առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածըՌԴ պատվիրակությունը նոտա է պատրաստում ԱՄՆ ներկայացուցչի սպառնալիքների կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԿրկին ապատեղեկատվություն են տարածել