’12 երթուղային տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք’

917

Ոստիկանությունից հայտնում են, որ «Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները»:

Հունիսի 30-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ուղևորատար տրանսպորտային միջոց: 

Նախորդ հոդվածը‘Զոհրաբյանը Քեթրին Լիչի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Կակա. Աշխարհի առաջնության գլխավոր անակնկալը լավ կազմակերպվածությունն է’