‘
Քանի դեռ ֆուտբոլային աշխարհը չի սկսել ոգևորությամբ գոչել «Հալա Մադրիդ» և «Ֆորզա Յուվե», պետք է իմանալ, թե ինչով է առանձնահատուկ այս հանդիպումը:
1. Քարդիֆում «Յուվենթուսի» և «Ռեալի» հանդիպումը կդառնա եվրագավաթային մրցաշարերում 19-րդը: Դրանից ավելի շատ հանդիպել են միայն «Ռեալն» ու «Բավարիան»:

2. «Յուվենթուսն» ու «Ռեալը» կհանդիպեն եզրափակչում 2-րդ անգամ: Առաջինը տեղի է ունեցել 19 տարի առաջ, երբ հաղթանակը բաժին հասավ իսպանական ակումբին: Հաղթական գոլը խփեց Պերեդրագ Միյատովիչը:

3. «Ռեալը» եվրագավաթի եզրափակիչ է հասել ռեկորդային՝ 15-րդ անգամ: Դա 4 անգամ ավելի է հաջորդ ներկայացուցչից՝ «Միլանից»: Թիմը 14 անգամ խաղացել է Չեմպիոների լիգայի եզրափակչում և 11 անգամ նվաճել տիտղոսը ( 79 % հաղթանակ):

4. Զինեդին Զիդանի թիմը կարող է կրկնել «Միլանի» յուրօրինակ ձեռքբերումը՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Իտալական թիմը այդ հաջողությունը կրկնել է 1989 և 1990 թվականներին:

5. «Յուվենթուսը» միակ թիմն է, որ Չեմպիոնների լիգային այս տարվա մրցաշարում չի պարտվել. գրանցել է 9 հաղթանակ և 3 ոչ ոքի:

6. Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի ամենաարդյունավետ պաշտպանն է: Իր դեբյուտի պահից սկսած, 2007-2008 մրցաշրջանում ոչ ոք այդքան շատ գոլ չի խփել (10 գոլ) և գոլային փոխանցում չի կատարել (25), որքան նորաձևության սիրահար այս բրազիլացին:

7. «Ռեալի» հաշվին Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում միայն մեկ «չոր» հանդիպում է գրանցվել: 12 հանդիպման ընթացքում մադրիդցիների դարպասում հայտնվել է 16 գնդակ (միջին հաշվով՝ 1.33 գոլ 1 խաղի ընթացքում): «Յուվենթուսի» մոտ այս առումով ամեն ինչ շատ ավելի քաջալերող է. 12 հանդիպման ընթացքում ծերուկ Բուֆոնին հակառակորդը ցավ է պատճառել ընդամենը 3 անգամ (0.25 գոլ՝ մեկ խաղի ընթացքում):
![]()
8. «Ռեալը» սովորաբար գոլ է խփում հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում: 15 գոլերից 14-ը Զիդանի ֆուտբոլիստները խփել են սկսած խաղի 42-րդ րոպեից:

9. Քրիստիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի արդեն 6 մրցաշրջան անընդմեջ 10 գոլ է խփում: Դեռևս ոչ մի ֆուտբոլիստ այս ցուցանիշին անգամ չի էլ մոտեցել: 2 մրցաշրջան անընդմեջ հաջողվել է 10 գոլ խփել Լեո Մեսիին և Ռուդ Վան Նիստելրոյին:
10. Ջան Լուիջի Բուֆոնն այսօր կդառնա երկրորդ սուպեր վետերանը, ով խաղադաշտ է դուրս գալիս 39 տարեկան 4 ամսականում: «Թոշակառուների» տասնյակը գլխավորում է Էդվին Վան Դեր Սարը, ով «Բարսայի» դեմ պայքարելու դուրս եկավ 40 տ. 6 ամս. հասակում: Բուֆոնը արդեն խաղացել է 2 եզրափակչում (2003, 2015) և 2-ում էլ՝ պարտվել: Այնպես, որ եկել է հաղթելու ժամանակը:

11. Զինեդինը Զիդանը հնարավոր է 2-րդ անգամ անընդմեջ նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա կդառնա տարվա մարզչական ամենամեծ ձեռքբերումը, մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ֆրանսիացին թիմի հրամանտարն է ընդամենը 1,5 տարի:

12. Ուելսը առաջին անգամ է ընդունում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մինչ այդ եվրոպական այդ գլխավոր տիտղոսը խաղարկվել է 17 այլ երկրներում:

‘