’12 զոհ, 39 վիրավոր Թեհրանի ահաբեկչության արդյունքում’

1713

Իրանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով 12 մարդ զոհվել է, 39-ը վիրավորվել: Տեղեկացնում  է իրանական tasnimnews լրատվականը:

Իր հերթին Irna գործակալությունը փոխանցում է, որ վիրավորներից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

ԻԻՀ Ոստիկանությունը հայտարարել է, որ խորհրդարանի շենք ներխուժած բոլոր 4 ահաբեկիչները սպանված են:

 

Նախորդ հոդվածը‘Դատարանը կարող է Միշել Տեմերին զրկել նախագահական մանդատից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրես. Էրդողանի թիկնապահները պետք է քրեական պատասխանատվություն կրեն’