’12 հազար ուկրաինացի համաշխարհային ռեկորդ են սահմանել’

928

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Օբոլոնյան ափամերձ շրջանում սեպտեմբերի 30-ին ավելի քան 12 հազար մարդ սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ մասնակցելով ամենազանգվածային առավոտյան մարմնամարզությանը:

Ամենամարդաշատ մարմնամարզության արդյունքները գրանցել են ռեկորդների ազգային մատյանում՝ Գինեսի ռեկորդների գիրք փոխանցելու համար:

«Կիեւցիները իրենց էնտուզիազմը բացատրում են ոչ միայն համաշխարհային ռեկորդի մասնակից դառնալու ցանկությամբ, այլ նաեւ առողջ ապրելակերպի տարածման նպատակով»,- հաղորդում է «24» հեռուստաընկերությունը:

Այն, որ ուկրաինացիները համաշխարհային ռեկորդ են սահմանել, կասկած չի հարուցում. նախորդ ռեկորդը գրանցվել էր Մեքսիկայում, որտեղ առավոտյան մարմնամարզությանը մասնակցել են 8500 մարդ:

Միջոցառման կազմակերպիչները խոստանում են, որ ռեկորդի պաշտոնական հաստատումից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա աշխարհի ռեկորդակրի սերտիֆիկատ:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն չի մասնակցի քառօրյայի մյուս նիստերին ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին վերագրվող հոդվածը կարող է վերագրվել նաև Աղվան Հովսեփյանին. Նիկոլ Փաշինյան’