’12 մլն 100 հազար դոլարի խոստում` մոսկովյան ճաշկերույթից հետո ‘

759

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 գործարար:

Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում: Հաղորդում են հիմնադրամի մամլո ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Գալուստյանը ազգայնականների հարձակման զոհ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիստեա. ԵՄ-ի հետ մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը’