’12/16. Երկու հոգի Շենգավիթում բռնվել են կրկնակի քվեարկության փորձ անելիս’

1460

Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում ժամը մոտ 14.30-ին երկու քաղաքացիներ՝ 1955-ին ծնված Գագիկ Միքայելյանը եւ 1981-ին ծնված Հովհաննես Մովսիսյանը փորձել են կրկնակի քվեարկություն իրականացնել: Շենգավիթում Հայ ազգային կոնգրեսի կառույցի համակարգող Վոլոդյա Հովհաննիսյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ նրանք ստացել են քվեաթերթիկները եւ քվեարկել:

 Քվեատուփի մոտ նստած հանձնաժողավի անդամ Նարինե Վարդանյանը՝ («Ժառանգություն») հայտնաբերել է, որ նրանց անձնագրերում արդեն քվեարկությանը մասնակցելու մասին նշում կա: Այնուհետեւ պարզվել է, որ այս երկու քաղաքացիները գրանցված չեն տեղամասի ցուցակում: Քվեաթերիկները  սահմանված կարգի համաձայն, առանց ծրարից հանվելու, անվավեր են համարվել: Միջադեպի մասին հաղորդումն արձանագրվել է եւ ներկայացվել ոստիկանություն: 

Նախորդ հոդվածը‘Բռնություն է կիրառվել Ռիչարդ Գիրագոսյանի կնոջ նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի Աջ ուժերի թեկնածուն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում’