‘122 տարվա ընթացքում առաջին անգամ Կահիրեում ձյուն է տեղացել (ֆոտոշարք)’

2163

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ձյուն է եկել։ Օդերևութաբանները ջերմաստիճանի ռեկորդ են գրանցել նաև օրվա ցերեկային ժամերին՝ +7C աստիճան, ինչը դարձել է ամենացածր ջերմաստիճանը վերջին 122 տարվա ընթացքում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Համաձայն ստացված տեղեկությունների՝ սառցակալման հետևանքով Կահիրեում արդեն մեկ մարդ է զոհվել։

Ալեքսանդրիայում եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Քաղաքային բոլոր ծառայությունները բարձր պատրաստվածության են բերվել։ Փակվել են նավահանգիստները, փակ է Շարմ էշ Շեյխի ավտոմայրուղին, որտեղ հորդառատ անձրևները չեն դադարում շաբաթվա սկզբից։

Նախորդ հոդվածը‘Խեչոյանի քաղաքացիական կեցվածքը և իշխանությունների անգործությունը’
Հաջորդ հոդվածը‘«Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ վախ ունի ոչիշխանական լրատվամիջոցներից»’