‘12,5 մլն դրամ է հափշտակվել եկեղեցի կառուցելու ընթացքում’

804

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնին:

Նախորդ հոդվածը‘Լուսանկարչական սարքը՝ ադրբեջանցիների սարսափ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կկայանա «Խաղաղության ձայներ» խորագրով երաժշտական փառատոն’