’13 համայնքներում կկառուցվեն նոր ամբուլատորիաներ ‘

690

Սեպտեմբերի 27-ի նիստում ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացված 2013 թ.-ի առողջապահական պետական նպատակային ծրագրերը: Առաջարկվում է հավանություն տալ դրանց և ՀՀ 2013 թ.-ի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ըստ կառավարության որոշման նախագծի, 2013 թ.-ին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

-բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

-բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

-մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

-բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

-սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող  հիվանդությունների բուժօգնության  և դեղերով ապահովումը:

Վերոհիշյալ նպատակային ծրագրերից բացի, նախատեսվում է նաև վերջիններին օժանդակող հարակից ծառայությունների ծրագրերի իրականացում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական ոլորտի արդիականացման ծրագրի` «Ընտանեկան բժշկության զարգացում» հավելյալ ֆինանսավորմամբ  բաղադրիչով   2013թ.-ին նախատեսվում է 13 համայնքների նոր ամբուլատորիաների կառուցում, Էրեբունի բժշկական քոլեջի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգում և հագեցում:

Ծրագրի «Հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում» բաղադրիչով 2013 թ.-ին սկսվելու են Մեղրու տարածաշրջանային և Վանաձորի բժշկական կենտրոնների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Իրականացվելու են նաև Կապանի, Բերդի,  Ալավերդու  բժշկական  կենտրոնների և «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի  անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԻ հիմնանորոգման աշխատանքները: Իրականացվելու է նաև նոր ուռուցքաբանական կենտրոնի նախագծման աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը կդիմի էթիկայի հանձնաժողով՝ Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն «Ռեալին» նոր պահանջներ է ներկայացրել’