’13 տարի անց Մարադոնան հանդիպել է որդուն եւ ճանաչել հայրությունը’

2624

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնանհանդիպել է իր նախկին ընկերուհի Կրիստինա Սինագրայի որդու հետ եւ նրան պաշտոնապես համարել է իր որդին, հաղորդում է The Telegraph -ը:

Դիեգո-կրտսերը ծնվել է 1986-ի սեպտեմբերին, երբ Մարադոնան խաղում էր իտալական «Նապոլիում»: Նախորդ անգամ Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը որդուն տեսել էր 2003 թվականին: Իտալիայի դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել էր այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր հանձնել ԴՆԹ թեստ:

«Երջանիկ եմ, որ դարձյալ տեսնում եմ որդուս: Շատ եմ սիրում նրան: Որդիս շատ նման է ինձ»,- ասել է Մարադոնան:

Լեգենդար ֆուտբոլիստի ու որդու հանդիպմանը ներկա է եղել նաեւ արգենտինացու 20-ամյա դուստրը՝ Յանան: Դիեգո-կրտսերից ու Յանայից բացի, Մարադոնան ունի եւս 2 դուստր եւ 3-ամյա որդի:

Նախորդ հոդվածը‘Օլիմպիական չեմպիոնը 1 կիլոգրամ ոսկի է նվեր ստացել’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը վաճառել է մեդալը` հիվանդ երեխայի վիրահատության ծախսերը հոգալու համար’