‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հայրը հանդիպել է Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Խորխե Մեսսին ու Ռոման Աբրամովիչը հանդիպել են վերջինիս Eclipse կոչվող զբոսանավում: Աբրամովիչը ցանկանում է օգտվել հանգամանքից, որ ֆուտբոլիստն ու նրա հայրն Իսպանիայում դատապարտվել են 21 ամսվա պայմանական ազատազրկման:
«Չելսի»-ն պատրաստ է «Բարսելոնա»-ին 130 մլն եվրո վճարել Մեսսիի տրանսֆերի դիմաց, ինչպես նաև ֆուտբոլիստին վճարել ավելի բարձր աշխատավարձ, քան նա հիմա ստանում է «Բարսելոնա»-ում:
Արգենտինացին ներկայումս ստանում է 700.000 դոլար շաբաթական աշխատավարձ:
‘