‘
Գերմանիայում մարդատար մեքենաների վարորդները ամեն անգամ քաղաքում կայանելու համար միջինը 10 րոպե են վատնում, Իտալիայում՝ մինչեւ 15 րոպե: Այդ մասին են վկայում եվրոպական վճարովի կայանատեղիների կառավարմամբ զբաղվող խոշորագույն APCOA Parking ընկերության պատվերով արված սոցհարցման արդյունքները, որոնք փոխանցում է Deutsche Welle-ն:
Օգոստոսի 23-ին հրապարակված տվյալների համաձայն, կայանատեղի գտնելու համար գերմանացի վարորդները միջինը 4,5 կիլոմետր տարածք են անցնում: Դա արտահայտվում է վառելիքի եւ մեքենայի խնամքի համար լրացուցիչ ծախսերով՝ 1,35 եվրոյի չափով եւ մթնոլորտ նետված 1,3 ավելորդ կիլոգրամ ածխաթթու գազի տեսքով:
Քանի որ շատ դեպքերում ավտոմեքենայի մեջ նաեւ ուղեւոր է գտնվում, ընդհանուր կենսական ժամանակի վատնումը կազմում է 20-30 րոպե:
Ամենից շատ ժամանակ վատնվում է խոշոր քաղաքների կենտրոնական թաղամասերում կայանատեղի փնտրելիս: Նման մեկ թաղամասում մեքենաների ընդհանուր տարեկան երթը հավասար է Երկրագնդի շուրջ 14 լրիվ պտույտի, իսկ մեկ երկրի կտրվածքով՝ երթը աստղաբաշխական մեծության է հավասարվում:
Այս կապակցությամբ եվրապական վճարովի կայանատման բիզնեսի ներկայացուցիչները լրաց ուցիչ տեղեկատվական համակարգերով են հագեցնում վճարովի կայանատեղերը, ինչպես նաեւ՝ համապատասխան տեղեկատվությունը ներառում են նավիգացիոն համակարգերի տվյալների բազայում:
‘