’14 պտույտ Երկրագնդի շուրջ՝ մեծ քաղաքում կայանատեղի որոնելիս’

881

Գերմանիայում մարդատար մեքենաների վարորդները ամեն անգամ քաղաքում կայանելու համար միջինը 10 րոպե են վատնում, Իտալիայում՝ մինչեւ 15 րոպե: Այդ մասին են վկայում եվրոպական վճարովի կայանատեղիների կառավարմամբ զբաղվող խոշորագույն APCOA Parking ընկերության պատվերով արված սոցհարցման արդյունքները, որոնք փոխանցում է Deutsche Welle-ն:

Օգոստոսի 23-ին հրապարակված տվյալների համաձայն, կայանատեղի գտնելու համար գերմանացի վարորդները միջինը 4,5 կիլոմետր տարածք են անցնում: Դա արտահայտվում է վառելիքի եւ մեքենայի խնամքի համար լրացուցիչ ծախսերով՝ 1,35 եվրոյի չափով եւ մթնոլորտ նետված 1,3 ավելորդ կիլոգրամ ածխաթթու գազի տեսքով:   

Քանի որ շատ դեպքերում ավտոմեքենայի մեջ նաեւ ուղեւոր է գտնվում, ընդհանուր կենսական ժամանակի վատնումը կազմում է 20-30 րոպե:

Ամենից շատ ժամանակ վատնվում է խոշոր քաղաքների կենտրոնական թաղամասերում կայանատեղի փնտրելիս: Նման մեկ թաղամասում մեքենաների ընդհանուր տարեկան երթը հավասար է Երկրագնդի շուրջ 14 լրիվ պտույտի, իսկ մեկ երկրի կտրվածքով՝ երթը աստղաբաշխական մեծության է հավասարվում:   
Այս կապակցությամբ եվրապական վճարովի կայանատման բիզնեսի ներկայացուցիչները լրաց ուցիչ տեղեկատվական համակարգերով են հագեցնում վճարովի կայանատեղերը, ինչպես նաեւ՝ համապատասխան տեղեկատվությունը ներառում են նավիգացիոն համակարգերի տվյալների բազայում: 

Նախորդ հոդվածը’23 տարի առաջ՝ Անկախության Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո, հռչակվեց համազգային ներման օր. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայ հայրենադարձ. Աղքատ ըլլամ, հարուստ ըլլամ՝ հայրենիքս է’