’14 օր Մեղրիի մաքսակետում. Իրաքից եկած վարորդների մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց բեռը չեն մաքսազերծում ‘

1711

Մեր տեղեկություններով` արդեն 14-րդ օրն է, ինչ դիզվառելիքով բեռնված 23 մեքենա, որոնք գալիս էին Իրաքից, կանգնած են Մեղրիի մաքսակետում, սակայն, այդպես էլ Հայաստան չեն կարողանում մուտք գործել: Բանն այն է, որ մաքսային անցակետում չեն մաքսազերծում բեռը` վարորդների հետ զրույցում նշելով, որ չնայած իրավական առումով ամեն ինչ նորմալ է, սակայն, իրենք չեն կարող մաքսազերծումն իրականացրել մինչեւ ներքին հրահանգ չունենան ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, իսկ վերջինս էլ այդ համաձայնությունը պետք է ստանա անձամբ Սերժ Սարգսյանից: Կատարվածը խիստ վրդովեցրել է իրանցի վարորդներին, ովքեր ընդզվել են` հայտարարելով, թե առանց Հայաստան մուտք գործելու հետ են դառնալու Իրանի տարածքով: Վարորդները փորձել են հետ հատել սահմանը` ԻԻՀ ներկայացուցիչներին պատմելով իրողությունը, որտեղ, սակայն, իրանցի սահմանապահները նրանցից խնդրել են հայկական կողմից թուղթ բերել առ այն, որ այստեղ բեռը հրաժարվում են մաքսազերծել: Վարորդները նորից են մոտեցել «մերոնց»` պահանջելով մաքսազերծումից հրաժարվելու մասին թուղթ: Այստեղ, սակայն, վարորդներին ասել են, թե նման թուղթ տալ չեն կարող, քանի որ թղթերով ամեն ինչ նորմալ է, եւ որ խնդիրը մաքսազերծում իրականացնելու մասին ներքին հանձնարարականն է:

 

Նախորդ հոդվածը‘Արարատի ՀՀԿ–ական քաղաքապետը Գրին քարտ է շահել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթող’