‘1470 աշխատակցից թող 20-ն էլ իմ բարեկամները լինեն. Վանաձորի քաղաքապետ’

624

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը արդարացված է համարում իր աղջկան, եղբոր աղջկան, աներձագի կնոջը մանկապարտեզների տնօրենների պաշտոններում նշանակելը: Այդ մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «1470 աշխատակցից թող 20-ն էլ իմ բարեկամները լինեն, քանի՞ տոկոս է կազմում: Ինչի՞ է էդ 20-ը իրենց աչքը մտնում, էն մնացածը 1450-ը աչքներին չի երեւում»,- ասաց քաղաքապետը: Դիտարկմանը, թե գուցե ձեր բարեկամներին բարձր պաշտոնների էիք նշանակում, դա է պատճառը, նա հակադարձեց՝ «եթե մանկապարտեզի տնօրենը բարձր պաշտոն է, այդպես համարենք»:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, որ Վանաձորի քաղաքապետը 4 մանկապարտեզի տնօրեն է նշանակել իր բարեկամներին:

Հիշեցնենք, որ խոսքը նույն քաղաքապետի մասին է, ում պատկանող ընկերությունը մենաշնորհ ունի ճանապարհների վերանորոգման ոլորտում, եւ որը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32 եւ 33-ին : 

 

Նախորդ հոդվածը‘Մշնախի որոշմամբ՝ Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացեն’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը Կիևում որոշել է այլընտրանքային իշխանություն ձևավորել’