1,5 տարի անց «Բավարիան» դարձյալ կվաճառի տնային խաղերի բոլոր տոմսերը

345

1,5 տարի անց Մյունխենի «Բավարիան» դարձյալ հնարավորություն կունենա վաճառքի հանել տնային հանդիպման բոլոր տոմսերը։ Բավարիայի կառավարությունը հանել է սահմանափակումները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով։

Հոկտեմբերի 23-ին «Հոֆենհայմի» հետ խաղում «Ալյանց Արենայի» բոլոր տրիբունաները բաց կլինեն, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ստադիոնն ընդունում է 74 հազար հանդիսականի։

Սակայն մուտքը բաց կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստված, առողջացածի հակամարմինների առկայության թեստով կամ 2 օրվա ՊՇՌ բացասական թեստով երկրպագուների համար:

Նախորդ հոդվածըԱշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի ղեկավար
Հաջորդ հոդվածըATP. Կարեն Խաչանովը նահանջել է դասակարգման աղյուսակում