‘150.000 դրամ ստանալու համար վարորդը պետք է աշխատի օրական 18 ժամ՝ առանց հանգստյան օրերի (Տեսանյութ)’

2003

Համացանցում հայտնվել է «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ/Տարոն Մարգարյանի իրական դեմքը» վերնագրով մի տեսանյութ, որը վերաբերում է նախընտրական հանդիպումներից մեկում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քաղաքացիները հրաժարվում են աշխատել 150 հազար դրամից պակաս աշխատավարձով (նախագահի թեկնածուն փորձում էր դրանով բացատրել արտագաղթի ծավալները Հայաստանում):

Սակայն, տեսնելով հանդիպման եկածների  տարակուսանքը՝ Սերժ Սարգսյանը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ներկայացնել որոշ փաստեր, որոնք կհաստատեն իր ասածը:

Քաղաքապետը շտապում է հավաստիացնել, թե քաղաքապետարանն ունի վարորդի 150 թափուր աշխատատեղ և  կոչ է անում ցանկացողներին դիմել քաղաքապետարան:

Տեսանյութի հեղինակները հետևել են քաղաքապետի կոչին և դիմել քաղաքապետարան: Այստեղ  պարզվել է, որ, նախ, քաղաքապետի «հավաստիացրած» թափուր աշխատատեղերը չկան, և հետո՝ 150 հազար դրամ աշխատավարձը, մեղմ ասած, չափազանցություն է: Այսինքն՝ աշխատակիցը նախ խնդրել է զանգահարել մեկ շաբաթից՝ ներկա դրությամբ թափուր աշխատատեղերի բացակայության պատճառով, հետո էլ հստակեցրել, թե աշխատանքը ժամավճարով է, ավելի որոշակի՝ յուրաքանչյուր մեկ ժամվա աշխատանքը գնահատվում է 279 դրամ՝ չմոռանալով նշել, որ վճարը նախկինում կազմել է 210 դրամ:

Ստացվում է, որ ութ ժամյա աշխատանքային ռեժումով և մեկ հանգստայան օրվա պարագայում վարորդները ամսվա վերջին կստանան ոչ ավել ոչ պակաս՝ 58 032 դրամ, իսկ Տարոն Մարգարյանի «հավաստիացրած» 150 հազար դրամ աշխատավարձը իրատեսական կլինի միայն առանց հանգստյան օրերի՝ օրական 18 ժամ աշխատելու պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 8-ի դրությամբ՝ ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 505.882 հազ. մարդ’
Հաջորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. Ռոբենն ինքն է իրեն նման դրության մեջ գցել’