‘
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլեն Սամվելի Ղազարյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արտաքին տվյալներն են` հասակը 160 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով, սև, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:
Աղջիկը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Էլեն Ղազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-24-02-02, 010-28-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
‘