’16 անշարժ գույք, 6 ավտոմեքենա, 1 մլրդ դրամ. Վահե Հակոբյանի հայտարարագրված ունեցվածքը. Հայտարարագրեր’

2137

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ որոշում են կայացրել Սյունիքի նոր մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանին: Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Ի դեպ, Վահե Հակոբյանը բավականին ունեցվածք է հայտարարագրել՝ իր անունով:

Այսպես, ըստ Parliamentmonitoring.am կայքի Հակոբյանը ունի 16 անշարժ գույք, 4 բնակելի` 567.4 քմ ընդհանուր  մակերեսով, 6 շենք-շինություն`1908.7 քմ մակերեսով՝ Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս:

Հայտարարագրել է  6 ավտոմեքենա՝ Պորշ Panameria, Պորշ Cayene, Վոլցվագեն Golf, Մերսեդես G 500, ԳԱԶ 31-02, Տոյոտա Camery: Տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ  425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը` 3 մլն 135 հազ. 310 դրամ: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 270 մլն դրամ:

Ահա նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում երրորդ անգամ են փոխում նախագահական ընտրությունների ամսաթիվը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դատախազության վրա հարձակում է տեղի ունեցել’