’16-ամյա աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել ‘

950

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլեն  Սամվելի Ղազարյանը  տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արտաքին տվյալներն են` հասակը 160 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով,  սև, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:

Աղջիկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: 
Էլեն Ղազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել  010-24-02-02 010-28-02-02, 1-02 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Գվատեմալայում մայաների ցեղի հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պողոսյան. Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը ծաղր է ‘