’16 խաղաղ աֆղանցիների սպանության գործով անցնող ամերիկացի զինծառայողին կարող են մահապատժի դատապարտել’

762

ԱՄՆ ռազմական դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել  աֆղանստանցի 16 խաղաղ քաղաքացիների (այդ թվում՝ 9 երեխա) սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյսլին, հայտնում է BBC-ն:

Սերժանտ Բեյսլի զինակիցները վկայում են, որ նա դեպքի օրը արյունոտ հագուստով է վերադարձել զորամաս, սակայն ինքը Բեյսլը պնդում է, որ չի հիշում այդ օրվա դեպքերը:

Սերժանտի փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալը հիշողության մասնակի կորուստ ունի, որը կարող է առաջացած լինել դեպքի օրն ունեցած լուրջ հոգեկան ցնցումների հետևանքով:

Վերջին ավելի քան 50 տարիների ընթացքում ոչ մի ամերիկացի զինծառայող մահապատժի չի դատապարտվել:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետին ու գործարարների ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Վարդան Սեդրակյանը սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել’