Այսօր հայտնի դարձավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ևս մեկ մասնակից․խոսքը Սերբիայի հավաքականի մասին է, որը ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ (2-2):
Այսպիսով, 17 հավաքական արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Այս ցուցակն ունի հետևյալ տեսքը՝ Գերմանիա (մրցաշարը հյուրընկալող երկիր), Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Թուրքիա, Ավստրիա, Անգլիա, Հունգարիա, Սլովակիա, Ալբանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Շվեյցարիա, Սերբիա:
Առաջիկա օրերին ընտրական մրցաշարի վերջին խաղերի արդյունքներով կխաղարկվի Եվրոպայի առաջնության ևս չորս ուղեգիր։ Գարնանը ևս երեք ուղեգիր կխաղարկվի Ազգերի լիգայի արդյունքներով փլեյ-օֆֆի խաղերում։
Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։