’17-ամյա դարպասապահը մահացել է գնդակը կրծքավանդակով հետ մղելու հետեւանքով’

853

Արգենտինայում ողբերգությամբ է ավարտվել Հյուսիսային ռեգիոնալ լիգայի հանդիպումներից մեկը։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմայել Կորոնելը գնդակը հետ է մղել կրծքավանդակով, հաղորդում է ABC.es-ը։

Նա հարվածը հետ մղելուց հետո թիմակիցների հետ նշել է հաջողությունը, սակայն կորցրել է գիտակցությունը։ Հանդիպումը բուժանձնակազմ չի սպասարկել։ Հիվանդանոցի ճանապարհին ֆուտբոլիստը մահացել է սրտանոթային եւ շնչառական նոպաների հետեւանքով։

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցն են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ-ն գործ է հարուցել ընդդեմ Խաչատուրյան քույրերի հոր’