’17 երկրներ համաձայնել են ընդունել սիրիացի փախստականներին’

840

17 երկրներ, այդ թվում  ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ավստրալիան, իրենց համաձայնությունն են հայտնել ընդունելու 2011 թվականից սկիզբ առած արյունահեղության պատճառով երկիրը լքած սիրիացի փախստականներին, հայտնում է ria.ru-ն: Ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին, որի ընթացքում երկրները կընդունեն ընդհանուր առմամբ 10.000 քաղաքացու:

Հակամարտության սկզբնական շրջանում Սիրիան լքել է ավելի քան 2 մլն մարդ, որոնց հիմնական հատվածը այժմ տեղավորվել է հարևան երկրներում՝ Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: Սակայն ամենից լարված իրավիճակը ներկայումս Լիբանանում է, որտեղ պաշտոնապես գրանցված է 760 հազար փախստական. երկրի բնակչությունը կազմում է 4 մլն մարդ: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժը շանտաժի է ենթարկում Եվրոպային’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է «ստրկական անցյալը»’