‘1700 տարի մեր հոգեւոր առաջնորդները մի երթուղային «գիծ» են ունեցել՝ Երկիր-Վերին Սիոն (երկինք)’

1651

Պատմաբան Աշոտ Սարգսյանը Facebook-ում գրում է.

«Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Երեւանի գծատերերի մեջ է նաեւ կաթողիկոս Գարեգն Բ-ն։ 1700 տարի մեր հոգեւոր առաջնորդները մի երթուղային «գիծ» են ունեցել՝ Երկիր-Վերին Սիոն (երկինք)։ Ու նրանց գործն ու առաքելությունը եղել է իրենց հոտի անդամների հոգիների (եւ սեփական հոգու) համար այդ երթուղին ապահովելը։ Կաթողիկոսն այլեւս չի՞ հավատում այդ երթուղու («գծի») գոյությանը եւ դրա փոխարեն որոշել է երկրային երթուղիներ սպասարկել… Էս տասը միլիոնանոց ազգի մեջ մի հավատացյալ մարդ չկա՞ր, որ կաթողիկոս դառնար…»:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա. 17 մարդ տուժել է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոցների դիմել՝ իր սահմանները պաշտպանելու նպատակով’