18-ամյա Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն

123

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Գոռ Սահակյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց՝ հավասարը չունենալով երկու վարժություններում էլ:

18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 130, ապա 134 եւ 136 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը փայլուն կատարեց առաջին երկու մոտեցումները՝ 160 կգ, ապա 165, բայց երրորդ մոտեցման համար պատվիրված 166 կգ-ն չկարողացավ հրել: Այս վարժությունում էլ 18-ամյա ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալը:

Երկամարտի 301 կգ արդյունքով Գոռ Սահակյանը նվաճեց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ լավագույն եռյակում հետ թողնելով Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին։

Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել էր 19-ամյա Գառնիկ Չոլակյանը մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների:

Նախորդ հոդվածըԹալիբները վարսավիրներին արգելել են հետևել «ամերիկյան» նորաձևությանը
Հաջորդ հոդվածըՊատերազմը՝ որպես սխալ հաշվարկի արդյունք․ Առավոտ