18-ամյա Պեդրին՝ Golden Boy-ի դափնեկիր

487

Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21 տարեկան) Golden Boy մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Պեդրին։ Մրցանակը սահմանել է իտալական Tuttosport-ը։

Մցանակին հավակնում էին նաեւ Քարիմ Ադեյեմին («ՌԲ Զալցբուրգ»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ»), Շառլ դե Կետելարեն («Բրյուգե»), Գավին («Բարսելոնա»), Բրայան Խիլը («Տոտենհեմ»), Ռայան Գրավենբերխը («Այաքս»), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Մալդինին («Միլան»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ռոբերտո Պիկոլին («Ատալանտա»), Իերեմի Պինոն («Վիլյառեալ»), Ջովանի Ռեյնան («Բորուսիա Դորտմունդ»), Ռոդրիգոն («Ռեալ»), Բուկայո Սական («Արսենալ»), Ֆլորիան Վիրցը («Բայեր»), Ուիլյամ Սալիբան («Մարսել»), Յուրիեն Տիմբերը («Այաքս»)։

Պարգեւատրությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Թուրինում։

Անցած տարի մրցանակին արժանացել էր Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող էրլինգ Հոլանդը։

Նախորդ հոդվածըԱշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվեց ռուսական Պրեմիեր լիգայի նախագահ
Հաջորդ հոդվածըՌոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ