’19-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» գերշահավետ առաջարկները’

944

«Շալկե-04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրակսլերը մերժել է «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» եւ եւս մեկ անգլիական ակումբի առաջարկները` տեղափոխվել այդ թիմեր:

Երեք ակումբն էլ Գերմանիայի հավաքականի 19-ամյա խաղացողին առաջարկել էին 5-ամյա պայմանագիր` տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն Դրակսլերը մերժել է բոլոր առաջարկները, հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 45,5 միլիոն եվրո, իսկ «Շալկեու« Դրակսլերը նոր պայմանագրի համաձայն կվաստակի տարեկան 3 միլիոն եվրո:

Գերմանիայի վերջին առաջնությունում Դրակսլերը 30 խաղում խփել է 10 գնդակ եւ 3 գոլային փոխանցում կատարել:

Նախորդ հոդվածը‘Էկվադորի նախագահ. Սնոուդենի ճակատագիրը Ռուսաստանի ձեռքում է’
Հաջորդ հոդվածը‘Եվրոյի նշան, դիմացն անսահմանության նշան…’