19-ամյա Ալկարասը հաղթեց Նադալին եւ կխաղա Ջոկովիչի հետ (տեսանյութ)

484

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, 35-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 1:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 28 րոպե։

Կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետի մրցակիցը կլինի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։3, 6։4 հաշվով պարտության էր մատնել լեհ Հուբերտ Հուրկաչին։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Արոնյանը ոչ ոքի խաղաց եւ բաժանում է 3-8-րդ տեղերը
Հաջորդ հոդվածըԱնվիճելին եւ քննարկելին․ Առավոտ