’19-ամյա ամերիկուհին՝ 22 մարդու սպանության հեղինակ ‘

1111

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհին, որը մեղադրվում է 42-ամյա տղամարդու սպանության համար, իր վրա է վերցրել ավելի քան 22 մարդու սպանություն: Այդ մասին 19-ամյա Միրինդա Բարբուրը հայտարարել է The Daily Item-ին տված իր հարցազրույցում, որը լույս է տեսել փետրվարի 15-ին:

Բարբուրը վստահեցրել է, որ 4 տարեկան հասակում ենթարկվել է սեռական բռնության, իսկ սպանություններ սկսել է կատարել 13 տարեկանից, երբ դարձել է սատանիստական խմբավորման անդամ: Նրա խոսքերով՝ նա մի քանի տասնյակ սպանությունների հեղինակ է, որոնք ի կատար է ածել Կալիֆորնիայում,  Թեքսասում եւ Հյուսիսային Կարոլինայում, բայց ամենաշատը՝ Ալյասկայում: « Երբ իմ կողմից կատարված ընդհանուր սպանությունների թիվը գերազանցեց 22-ը, ես դադարեցի հաշվել»,- հայտնել է աղջիկը՝  հավելելով, որ կարող է քարտեզի վրա ցույց տալ այն բոլոր վայրերը, որտեղ տեղի են ունեցել հացագործությունները:

Մեղադրյալը նշել է նաեւ, որ իր ենթադրյալ զոհերի նկատմամբ խղճի խայթ չի զգացել եւ ազատության մեջ գտնվելու դեպքում կշարունակի սպանությունները:«Ես սպանել եմ միայն այնպիսի մարդկանց, ովքեր իրավունք չունեին ապրելու»,-նշել է Բարբուրը:

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է բրիտանացի խորհրդարանականներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ալմաթիյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 ցուցարարների’