‘
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաուլո Սեզարը պատմել է, որ վաճառել է աշխարհի 1970 թվականի առաջնության մեդալը, որպեսզի գնի կոկաին:
«Չէի կարողանում վերահսկել ինձ: Չպետք է վաճառեի այդքան թանկարժեք իր: Սա մեծ կորուստ էր: Երբեք չեմ խոսել այդ մասին, սակայն այժմ պատրաստ եմ խոստովանել: Այն ժամանակ ինձ համար ամենակարեւորը կոկաինն էր»,- 65-ամյա բրազիլացու խոսքերը մեջբերում է «Globonews»-ը:
‘