1989 թվականի մայիսի 31-ին մոսկովյան բանտերից ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները

1456

1989 թվականի մայիսի 31-ին մոսկովյան բանտերից ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։

«Ժողովրդի նվիրական իղձն էր հավերժ միասին տեսնել «Ղարաբաղ» կոմիտեն։ «Ղարաբաղ» կոմիտեն մեր ապստամբական ոգու պոռթկումն էր, մեր ժողովրդի քաղաքական պարզամտության ծնունդը, մեր՝ քաղաքականությունից հեռու ժողովրդի կոլեկտիվ ուսուցիչը, և այնտեղ հավաքվել էին քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ։

«Ղարաբաղ» կոմիտեն կարող էր միասնաբար բանտ գնալ, միասնաբար զոհվել, անհնարինի սահմանում «Ղարաբաղ» կոմիտեից հնարավոր կլիներ անգամ ջութակահարների անսամբլ ստեղծել…»:

Վանո Սիրադեղյան

Հատված «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի հուղարկավորության արարողությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից, 2014թ.

«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն մի այնպիսի երևույթ է, որի նմանը երևի չի եղել մեր պատմության մեջ: Ես չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին: Ինձ համար թանկ են և հավասար իրենց արժեքով, իրենց վաստակով, իրենց խաղացած դերով «Ղարաբաղ» կոմիտեի անխտիր բոլոր 11 անդամները: Նրանք մարդիկ էին, որ ոչ իշխանության գալու կամ պաշտոններ ստանալու մասին էին մտածել, ոչ էլ ենթադրել էին, թե Սովետական Միությունն այդքան շուտ քանդվելու է: Եթե Գորբաչովը մի քիչ ավելի խելոք լիներ եւ կարողանար պահպանել Սովետական Միությունը, մենք՝ այդ 11 հոգին, փտելու էինք Սիբիրի բանտերում, եթե չգնդակահարվեինք»:

Newsline.am

Նախորդ հոդվածըՄարիա Գևորգյանը՝ Աբու Դաբիի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԱրգենտինայի հավաքականը հաղթեց իտալացիներին (տեսանյութ)