‘
Աշխարհի ամենաճանաչված աֆրիկացի ֆուտբոլիստներից Ջորջ Վեան Լիբերիայի Հանրապետության նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրվեց երկրի նախագահ։ 1995 թվականին 51-ամյա քաղաքական գործիչը պարգևատրվել էր Ոսկե գնդակով։ Տարբեր տարիների Վեան հանդես է եկել «Միլանում», «Մոնակոյում» և ՊՍԺ-ում։
Առաջին փուլում Վեան գերազանցեց մերձավոր թեկնածու Ջոզեֆ Բոկային, ով վերջին 12 տարում զբաղեցնում էր Լիբերիայի փոխնախագահի պաշտոնը, իսկ 2-րդ փուլում նախկին ֆուտբոլիստը 15 նահանգներից 12-ում հաղթեց։ Իր Թվիթերում Ջորջը ի սրտե շնորհակալություն հայտնեց լիբերացի ժողովրդին՝ իրեն այդ պատվին արժանացնելու համար։
Բացի 1995 թվականին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգևից (Ballon d’Or), Վեայի ակտիվում կա նաև Տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի պարգևը, որին արժանացել է 1989, 1994 և 1995 թվականներին։
‘