1996-ից հետո առաջին անգամ «Ուիմբլդոնին» չեն մասնակցի Ռոջեր Ֆեդերերը եւ Վինուս Ուիլյամսը

461

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին այս տարի չեն կարողանա մասնակցել 40-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու 42-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսը։ Ֆեդերերը «Ուիմբլդոնի» 8-ակի չեմպիոն է, Ուիլյամսը՝ 5-ակի չեմպիոն։

1996 թվականից հետո առաջին անգամ այս թենիսիստները չեն մասնակցի «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին։

Ֆեդերերը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։ Անցած տարի Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարում հասել էր քառորդ եզրափակիչ եւ պարտվել լեհ Հուբերտ Հուրկաչին։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Նախորդ հոդվածըATP-500. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում
Հաջորդ հոդվածըՖաբրեգասը հեռացավ «Մոնակոյից»