‘2 ամիս առանց Մեսսիի. Ի՞նչ է պատրաստվում անել Տատա Մարտինոն’

941

Աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բացակայելու է երկու ամիս: Լեո Մեսսիի վնասվածքը տոնելու առիթ է Բարսայի հակառակորդների, և լուրջ մտահորգությունների պատճառ՝ կատալոնական թիմի համար: Կատալոնական Sport-ի լրագրող Ռամիրո Մարտինը պատմում է, թե ինչ է պատրաստվում անել Բարսայի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն իր համաքաղաքացու բացակայության ընթացքում:

Նախ նշենք, որ Մեսսիի՝ խաղադաշտ վերադարձը նախատեսվում է հունվարի 12-ին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում: Մինչ այդ «Բարսելոնան» ստիպված կլինի առանց իր առաջատարի անցկացնել «Գրանադայի», «Այաքսի», «Ատլետիկի», «Սելտիկի», «Վիլյառեալի», «Խետաֆեի», «Էլչեի» և գավաթային «Կարթագենայի» դեմ երկու հանդիպումները:

Տատան արդեն իսկ փորձում էր ձերբազատվել «Մեսսիակախվածությունից»

Մարտինոյին շատերը քննադատում են «տիկի-տակայից» ավելի «ուղղահայաց» ֆուտբոլի անցնելու համար, բայց  նույն քննադատները կդժվարանան հերքել այն փաստը, որ Տատան արդեն իսկ շտկել է մի քանի շատ կարևոր խնդիր: Բացի այն, որ Տատան վերադարձնում է թիմային պրեսինգը, կարգավորում է պաշպանությունում խաղը՝ հատկապես ստանդարտների ժամանակ, նա նաև փորձում է ձերբազատվել «Մեսսիակախվածությունից», որից Բարսայի խաղացողները այդքան կախված էին վերջին 2 մրցաշրջաններում:

Դա անելու համար Մարտինոն փորձում է վերադարձնել Ալեքսիս Սանչեսի, Պեդրոյի և Սեսկ Սագրեգասիինքնավստահությունը: Առաջին երկուսը հիմնական կազմում մրցակցության պատճառով ավելի շատ են ջանքեր գործադրում խաղադաշտում և շատ ավելին են անում, քան Պեպի կամ Տիտոյի մոտ, երբ շատ հաճախ նրանք զբաղվում էին Մեսսիի համար տարածություններ բացելով կամ թիմի խաղին բավարար «լայնություն» հաղորդելով: Անցյալ մրցաշրջանիհամեմատ՝երկու ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանի մեկնարկում «Լա լիգայում» արդեն իսկ դարձել են համապատասխանաբար 7 և 6 գոլերի հեղինակ, այնինչ ամբողջ անցյալ մրցաշրջանի ընթացքում նրանք դարձել էին 8 և 7 գոլերի հեղինակ: Ալեքսիս Սանչեսի գոլը«սուպերկլասիկոյում» հստակ ցուցադրում է, թե որքան է բարձրացել խաղացողի հավատըսեփական ուժերիհանդեպ: Ինչը խթանում է նաև Պեդրոյի լավ խաղին, ով ամեն անգամ մեկնարկային կազմում հայտնվելիս փորձում է ավելին անել, քանի որ, Նեյմարի հայտնելով, առջևում ընդամենը մեկ տեղ է մնացել, որի համար կարելի է պայքարել:Բացի այդ, վտանգի տակ է նաև նրա՝ «Մունդիալում» իսպանացիների հայտացուցակում հայտնվելը:

Ինչ վերաբերում է Ֆաբրեգասին, ապա Սեսկը կարծես թե հասնում է «Արսենալում» իր անցկացրած տարիների խաղամակարդակին՝ կատարելով գոլային փոխանցումներ թե՛ խաղարկողի, թե՛ «կեղծ 9-ի» դիրքում խաղալիս:

Կարևոր է, իհարկ,ե նաև Նեյմարի գործոնը, ով շատ արագ հաղթահարեց ադապտացման խնդիրը: Բրազիլացին Մեսսիի լավագույն այլընտրանք էր խաղադաշտում և արդեն իսկ որոշիչ դեր խաղաց այս մրցաշրջանում դեռևս կենտրոնական՝ «Ատլետիկոյի» և «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումներում:

Ոչ ոք Մեսսի չէ, և Տատան չի փորձի նոր Մեսսի ստանալ որևէ մեկից

Արգենտինացի մասնագետը համարում է, որ ոչ ոք չի կարող դառնալ Մեսսի, և այդ իսկ պատճառով ով էլ որ խաղա Լեոյի դիրքում, նա չի փորձի կրկնօրինակել Մեսսիի գործողությունները խաղադաշտում: Պատճառը պարզ է՝ ոչ ոք նրա ունակությունները չունի:

Կիրառելով ռոտացիա՝ Մարտինոն կարողացավ այնպես անել, որպեսզի իր բոլոր հարձակվողները մրցաշրջանի այս հատվածում գտնվեն իրենց լավագույն մարզավիճակում: Մեսսիի դիրքում որպես «կեղծ 9» կարող են խաղալ և՛ Սեսկը, և՛ Նեյմարը, և՛ Ալեքսիս Սանչեսը, բացի դա՝որպես թաքնված «պլան Բ»՝ Մարտինոն չի բացառում առաջին թիմի կազմում ներգրավել «Բարսելոնա Բ-ի» հարձակվող Դոնգուին, ով միջմրցաշրջանը անցկացրեց առաջին թիմի հետ: Կարևոր է նաև հիշատակել, որ մրցաշրջանի առաջին «սուպերկլասիկոյում» Մարտինոն փոխեց Մեսսիի դիրքը՝ տեղափոխելով նրան աջ եզր:

Հ.Գ. Մկանային վնասվածքները, ինչպես նշում են բազմաթիվ բժիշկներ և ֆիզիկական պատրաստման մասնագետներ,կախված են մի շարք գործոններից, որոնք են՝ խաղացողի քաշը, սննդակարգը, մարզման ծրագիրն ու նույնիսկ հոգեբանական վիճակը: Հաշվի առնելով այս ամենն ուամռանը մեկնարկող «Մունդիալը»՝ Բարսայում ցանկանում են զգուշավորություն դրսևորել Մեսսիի հանդեպ նաև նրա վնասվածքից ապաքինվելուց հետո: Այդ իսկ պատճառով Մարտինոյին մտահոգում են ոչ միայն առաջիկա երկու ամիսները, այլև մրցաշրջանի մնացած ամբողջ ժամանակահատվածը, որում հնարավոր է՝ Լեոն մասնակցի քիչ քանակությամբ, բայց կարևոր խաղերի:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծ մասը գերադասում է, որ ղեկավարը տղամարդ լինի’
Հաջորդ հոդվածը‘Կփոխվի՞ արդյոք Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը’