‘
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել ենՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և ՎարդանՄարտիկի Մկրտչյանը:
Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
‘