‘2 մլն դրամ՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի համար’

888

Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության հերթական՝ հունիսի 27-ի նիստի օրակարգում ներառված է ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Ֆ. Մարտիրոսյանի ամուսնու Ա. Գևորգյանի լիազորված անձ Ա. Մարտիրոսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում 2,277 միլիոն դրամ հատկացնելու հարցը:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ֆ. Մարտիրոսյանի ամուսնու Ա.Գևորգյանի լիազորված անձ Ա.Մարտիրոսյանի դիմում-խնդրանքով:

Նախորդ հոդվածը‘Օպերլիազորները հերքում են, որ ձերբակալվածի նկատմամբ բռնություն են կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Սևանի ճանապարհին’